Բաքուն առանձնահատուկ «հումանիզմ» է տեսնում մուտքս արգելված լինելու մասին ինձ նախապես տեղեկացնելու փաստում. Զատուլին

Ես հիմա չգիտեմ՝ Ալիևի ժամանման կամ չժամանման փաստից ելնելով արժե՞ ենթադրել, թե ռուս-ադրբեջանական հարաբերություններից ինչ-որ բան դուրս կգա, բայց, իհարկե, մենք պարբերաբար տարբեր տեսակի միջադեպեր ենք ունենում։ Ահա, գիտե՞ք, Միլի մեջլիսի պատգամավորին օրերս թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսային հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Դա տեղի ունեցավ մայիսի 4-ին։ Դրան ի պատասխան Ադրբեջանից բողոքի նոտաներ հղեցին, վրդովվեցին։ Ընդ որում, Ադրբեջանում ոչ ոք մտադիր չէր ուշադրություն դարձնելու այն արտահայտություններին, որոնցով վերոնշյալ պատգամավորը նախքան այդ մեկնաբանում էր ռուսաստանցի իր գործընկերներին կամ առհասարակ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։
«Հետաքրքրությամբ կարդացի այս հարցի վերաբերյալ արձագանքները՝ իմ մասին որպես մուտքն արգելված անձի հիշատակումը, և Ադրբեջանն այս դեպքում հատուկ «հումանիզմ» և «վեհհանձնություն» է տեսնում մուտքս արգելված լինելու մասին ինձ նախապես տեղեկացնելու փաստում, ուստի ես սթրեսի, ապրումների մեջ չեմ ընկնում, երբ ժամանում եմ Ադրբեջան և արտաքսվում այնտեղից, ինչպես, ըստ երևույթին, սթրեսի մեջ է ընկել այն պատգամավորը, որը դրանից առաջ հայհոյում էր Ռուսաստանին, իսկ հետո, կարծես թե անտարբեր դեմքով, գալիս է Ռուսաստան՝ իր միջոցառումներն անցկացնելու համար»,- պատմել է նա։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորը, միաժամանակ, շեշտել է, որ չի հրաժարվում դա համարել «Ադրբեջանի կողմից ինչ-որ ողորմածություն»։

Leave a Comment