Ռпւբիոն Պակիստանին և Հնդկաստանին կոչ է անում դեէսկшլացնել իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցների ընթացքում կոչ է արել երկու կողմերին էլ թուլացնել իրավիճակը, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Պակիստանի վարչապետի հետ զրույցում Ռուբիոն «ընդգծել է անհապաղ լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հայտնել Վաշինգտոնի աջակցությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև ուղիղ երկխոսությանը՝ կոչ անելով շարունակել հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նա կրկնել է, որ Պակիստանը պետք է «կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած աջակցությունը դադարեցնելու համար», հայտարարել է Պետդեպարտամենտը։

Ռուբիոն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ զրույցում լարվածության թուլացման և Հնդկաստանի ու Պակիստանի միջև ուղիղ երկխոսության կոչ է արել։

 

Leave a Comment