Ուկրшինան պատրաստ է ամբողջական հրшդադարի՝ հենց այս պահից սկսած. Զելե նսկի

Դիտում ՝ 22 576

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները:

«Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին՝ այդքան անհրաժեշտ ԱՄՆ-ի աջակցության և Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման՝ հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք նաև դիվանագիտական ջանքերը։

Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական և երկարատև հրադադարի հաստատումը՝ գոնե 30 օրով։ Դա կարող է մեծ հնարավորություններ բացել դիվանագիտության համար։ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած, 30-օրյա լռություն։ Բայց այն պետք է լինի իրական։ Ո՛չ հրթիռային կամ անօդաչու հարձակումներ, ո՛չ հարյուրավոր գրոհներ ճակատում։

Ռուսները պետք է համարժեք արձագանքեն՝ աջակցելով հրադադարին։ Նրանք պետք է ապացուցեն իրենց պատրաստակամությունը՝ պատերազմը դադարեցնելու հարցում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մենք նման առաջարկ ենք անում, բայց կրկին առաջարկում ենք։ Երեսուն օր, որոնք կարող են դառնալ խաղաղության տարիների սկիզբ։ Երկարատև և վստահելի հրադադարը կլինի խաղաղության ուղղությամբ առաջընթացի իրական ցուցանիշ։ Ամերիկան կարող է օգնել դրանում։ Աշխարհը հիմա Ամերիկայի կարիքը ունի այնպես, ինչպես ութսուն տարի առաջ», — ասել է Զելենսկին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment