Վենսը Ռուբիոյին անվանել է իր լավագույն ընկերը ԱՄՆ վարչակազմում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին համարում է իր լավագույն ընկերը ամերիկյան վարչակազմում և պարբերաբար շփվում է նրա հետ։

«Մարկոն, հավանաբար, իմ լավագույն ընկերն է ամերիկյան վարչակազմում: Մենք անընդհատ ժամանակ ենք անցկացնում միասին և շփվում ենք: Նա, իսկապես, լավ աշխատանք է կատարում, և ես, իհարկե, փորձում եմ իմ պաշտոնում կատարել լավագույն աշխատանքը, որը կարող եմ»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Պետդեպարտամենտի ղեկավարի հետ հարաբերությունների մասին հարցին՝ հաշվի առնելով այն լուրերը, որ Ռուբիոն կարող է դառնալ Վենսի մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում։

ԱՄՆ փոխնախագահը խուսափել է պատասխանել հարցին, թե հաջորդ նախագահական ընտրություններում իրեն տեսնու՞մ է որպես նախագահի թեկնածու՝ մատնանշելով, որ եթե լավ կատարի իր աշխատանքը, ապա քաղաքականապես ամեն ինչ իր տեղը կընկնի։

Leave a Comment