ԱՄՆ նախագահը շնորհավորել է նորընտիր պապին

ԱՄՆ նախագահը շնորհավորել են Հռոմի նորընտիր պապին: Իր Truth Social սոցցանցում Դոնալդ Թրամփը գրել է.

«Շնորհավորում եմ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիսին՝ Հռոմի Պապ ընտրվելու կապակցությամբ: Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Սա մեծ ոգևորություն և պատիվ է մեր երկրի համար: Անհամբերությամբ սպասում եմ Լեո 14-րդ Պապի հետ հանդիպմանը: Դա կլինի շատ նշանակալի պահ»:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։ Նա ընտրել է Լեո 14-րդ անունը:

Leave a Comment