Հռոմի Սրբազան Քահանայապետ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն

Կոկլավը Հռոմի նոր պապ է ընտրել։

Հռոմի Սրբազան Քահանայապետ  է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։

Նա վերցրել է Լեո XIV անունը։ Պատմության մեջ առաջին անգամն է, որ ամերիկացի կարդինալը Հռոմի պապ է ընտրվում։

Հռոմի նոր պապի անունը հնչեցրել է կարդինալ Դոմինիկ Մամբերտին։ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կարդինալը հնչեցրել է նաև հայտնի լատինական արտահայտությունը՝ «Habemus papam» («Մենք Պապ ունենք»)։

Leave a Comment