Նպատակն է ՀՀ-ում բացահայտել լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ազնիվ աշխատանքի շնորհիվ. Աննա Հակոբյան

«Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է. էլ հայհոյանք, էլ զրպարտություն, էլ ափաշկարա սուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն…պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին… միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի»։

Հովհաննես Թումանյանի սույն մեջբերումը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, շարունակելով.

«Իմ վերջերս հրապարակած հարցումը նպատակ ունի Հայաստանում բացահայտել այն լրագրողին, որ արժանացել է հանրային վստահությանը ճշգրիտ, արդար և ազնիվ աշխատանքի շնորհիվ։

Եվ ցավով արձանագրում եմ՝ քվեարկության ընթացքից երևում է, որ անգամ այսպիսի պարզ ու հասարակ հարցումը ընկալվում է որպես հերթական պատեհ առիթը՝ «թայֆաներով» աշխատելու համար։

«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակը հենց այս իրականությունը փոխելն է։

Որովհետև երբ կրթվելն ու ինքնազարգացումը դառնում են հանրային օրակարգ, «թայֆայկան» մտածողությունը տեղի է տալիս ազնիվ մրցակցությանն ու արժանավորին ճանաչելու կարողությանը։

Խնդրում եմ հարցմանը մասնակցելիս լինել անկեղծ, նշել անուններ՝ առանց ձեր և ուրիշների վստահությունը վաճառելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment