Կրծքավանդակից մինչև Շուշի․ Վահե Արսեն – HayqNews

Բանաստեղծ Վահե Արսենը գրում է․

ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ՇՈՒՇԻ

Պառկեցի քնելու․․․

բայց թոքերիս մասում Դատարկություն կար․․․

վիրաբուժական մի պատռվածք․․․

վիրաբույժի աչքով սովորական պատռված կրծքավանդակ,

սովորական վիրահատության սեղանին․․․

բայց անսովոր մի Դատարկություն․․․

․․․ու քունս չեկավ դրա ներսում,

քունս կորավ Դատարկության մեջ․․․

հեռու․․․ նյութական․․․

կպչուն ժապավենի պես մաշկիս կառչած,

որ ազատվել չի լինում․․․

և ինչքան չի լինում,

ազատվելու ցանկությունն էնքան մեծանում է․․․

․․․ու միամիտ հասկացա,

որ դա դատարկություն չէ․․․

ընդամենը հեռավորություն –

հեռավորություն –

կրծքավանդակիցս մինչև Շուշի․․․

Leave a Comment