Փաստաթղթերը ստանամ՝ հասկանամ. Հանրային ռադիոյի տնօրենը՝ ֆինանսական չարաշահումների մեղադրանքի մասին

Հանրային հեռարձակող խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին ֆինանսական չարաշահումների համար է մեղադրում:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝  խորհուրդը երեկ նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել

ABC media-ն փորձեց Քոլոյանից ճշտել՝ ի՞նչ մեղադրանքի մասին է խոսքը:

«Ես որևէ թուղթ չեմ ստացել և մեկնաբանություն կտամ, երբ ստանամ ու հասկանամ՝ էդ խորհուրդը ի՞նչ է քննարկում։ Ինձ չեն հետաքրքրում շրջանառվող լուրերը, երբ կլինեն հստակ փաստեր, ես կխոսեմ»,֊ասաց նա։
Ռադիոյի տնօրենի խոսքով՝ որևէ փաստաթուղթ լինելու դեպքում կհրապարակի և կմեկնաբանի։

Leave a Comment