«Ճիշտն ասած՝ երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչի համար է երեխու անունը դրել Սմայլիկ»,- Tribune.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ դուք ձեր Ազգային ժողովի ելույթում ասացիք, որ ձեր ընտանիքին, ձեզ թիրախավորել են, ինչպե՞ս են թիրախավորել ձեզ և ձեր ընտանիքը։
«Նախ Սմայլիկ չի, Սմայլի է, բայց ամեն դեպքում, ով, ում ինչ հարց ունի, պետք է իրար տան, ոչ թե ընտանիքին թիրախավորեն: Ես դա համարում եմ թիրախավորել ու երեք տարեկան երեխային թիրախավորելն անբարո է»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին էլ՝ ինչո՞վ էր պայմանավորված հենց այդ անունով անվանակոչելը երեխային, ի՞նչն էր մոտիվացրել, որ հենց Սմայլի անվանեն, նա ասաց. «Ճիշտն ասած ինքը ժպիտով է ծնվել, ժպիտով է ապրում, իր ժպիտի համար իր անունը դրել ենք Սմայլի, անգլերենից թարգմանած՝ ժպիտ։ Անունը չկրկվող է, շատ սիրուն է»։