Հարցազրույց «Էլդրայվ» ընկերության կոմերցիոն տնօրեն Տարոն Անդրեասյանի հետ․
– «Էլդրայվ» ընկերությունը շատ կարճ ժամանակում դարձավ ոլորտի առաջատարներից։ Ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը։
Երբ միացա «Էլդրայվ» թիմին որպես կոմերցիոն տնօրեն, ընկերությունն այն ժամանակ դեռ նոր էր կազմավորվում։ Ինձ համար որոշակի մարտահրավեր էր՝ երկար տարիներ աշխատելով միջազգային խոշոր ընկերությունում տարբեր ղեկավար պաշտոններում, անցում կատարել նոր ձևավորվող, փոքր թիմի։ Բայց արդեն առաջին շփումներից պարզ դարձավ, որ այս թիմը ոչ միայն մասնագիտական է, այլև ունի հստակ նպատակներ և հավատ սեփական գործի հանդեպ։ Մենք պարզապես մեքենաներ չենք վաճառում՝ մեր յուրաքանչյուր նոր վաճառքով զգում ենք, որ նպաստում ենք մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը և ավելի էկոլոգիապես մաքուր հայրենիքի կերտմանը
– Այսօր ինչպիսի՞ մասշտաբ ունի ընկերությունը։
Իսկ այսօր արդեն անպիսի ֆանտաստիկ ցուցանիշներ ունենք և այնպիսի մասշտաբների ենք հասել, որ ամոթ չէ խոստովանել, որ ինչ որ չափով չենք հասցնում աճի տեմպին և լինում են դեպքեր, որ մեծ ծավալներից որոշ դեպքերում առաքման ժամկետների հետ խնդիրներ ենք ունենում։ Բայց քանի որ մենք շատ ենք սիրում մեր հաճախորդներին, իսկ իրենք մեզ, բոլոր հարցերը արագ կարգավորվում են և բոլորը գոհ են մնում։ Ճիշտ է մենք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ անընդհատ լավացնում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը, նաև անընդմեջ համալրելով մեր Թիմի շարքերը նոր և պրոֆեսիոնալ աշխատակիցներով։
– Ո՞րն է Ձեր թիրախային լսարանը և ի՞նչ տեսակի մոդելներ են առավել պահանջված։
Այս պահին մեզ հետ համագործակցում են բազմաթիվ ՀՀ ամենախոշոր ընկերությունները։ Բավականին շատ են նաև միջին և մանր բիզնեսի գործընկերները, այսինքն բացի անհատ քաղաքացիներից աննախադեպ ծավալներով աճում է նաև կորպորատիվ սեգմենտի հետ մեր համագործակցությունը, հետեվաբար նաև վաճառքները։ Կախված մեր հաճախորդի պահանջներից կարող ենք առաջարկել թե բյուջետային էլեկտրոմոբիլներ, թե միջին կատեգորիայի, բայց շատ ֆունկցիոնալ էլեկտրոմոբիլներ, ինչպես նաև շքեղ լյուքս դասի գերժամանակակից էլեկտրոմոբիլներ։
– Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը հայաստանյան շուկայի արձագանքին։
Իրականում գերազանցել ենք մեր սպասումները։ Հայաստանը մեզ զարմացրեց իր բացությամբ ու նորության ընկալման արագությամբ։ Սա մեզ ուժ տվեց ընդլայնվելու և, ընդամենը երկու ամիս առաջ, մենք բացեցինք մասնաճյուղ նաև Թբիլիսիում։ Չնայած Վրաստանը դեռ էներգետիկ անցման սկզբնական փուլում է, արդեն ունենք տասնյակ գոհ հաճախորդներ։ Նրանք ոչ միայն ինքնուրույն վերադարձել են կրկին գնումներ կատարելու, այլ նաև իրենց շրջապատին են ներգրավել՝ փաստացի դառնալով մեր լավագույն դեսպանները։
– Ինչպիսի՞ աջակցություն եք ստանում բանկային համակարգից։
Շատ կարևոր է նշել մեր գործընկեր բանկերի՝ Ամերիաբանկի, ԱյԴի բանկի, Ֆասթ բանկի, Ակբա բանկի և Ինեկոբանկի աջակցությունը, ինչպես նաև Բիբլոս Բանկի հետ սկսված հատուկ 0% կանխավճարով համագործակցությունը։ Նրանց պրոֆեսիոնալ, օպերատիվ և վստահելի աշխատանքի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում ավելի հեշտ ձեռք բերել էլեկտրամոբիլներ։ Բանկերի հետ համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրի էկոլոգիական մաքրության ապահովման գործում։
Վերջերս նաև համագործակցության նոր ձևաչափ ստեղծեցինք Պրոկրեդիտ բանկի հետ՝ Վրաստանի շուկայի համար մշակված հատուկ ավտովարկային պայմաններով՝ 0% կանխավճարով և 8–12% տարեկան տոկոսադրույքով։ Այս ծրագրով էլ ավելի շատ մարդկանց ենք հնարավորություն տալիս անցում կատարել էլեկտրական տրանսպորտի։