Արարատի մարզում բախվել են մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարն ու «BMW»-ն

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում:

Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը. տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 2 քաղաքացու:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

Leave a Comment