ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչել Թբիլիսիի առևտրի կենտրոններում հնարավոր պայթյունի մասին նախազգուշացումը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչել Թբիլիսիի առևտրի կենտրոններում հնարավոր պայթուցիկ սարքերի մասին նախազգուշացումը։

«Վրացական իրավապահ մարմինները երեկ երեկոյան դեսպանատանը տեղեկացրել են, որ երեք առևտրի կենտրոններից որևէ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Տարածաշրջանային անվտանգության վարչությունը հանել է դեսպանատան աշխատակիցներին այդ տարածքներից խուսափելու հանձնարարականը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Comment