ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները






Սպորտ


ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի երկու թեկնածուների անունները։

Այսպիսով, մրցանակի հավակնորդներն են ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին և «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը։

Իտալական ակումբի դարպասապահը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը (4-3) ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։ Փարիզյան ակումբի մարոկկացի պաշտպանը հաղթական գոլը խփեց Լոնդոնի «Արսենալի» դեմ պատասխան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն և «Ինտերը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հանդիպումը կկայանա մայիսի 31-ին Մյունխենում։





Leave a Comment