Ժողովուրդ ջան, փորձեք իմ վիճակի մեջ մտնել. անհետ կորած երեխայի հայր – HayqNews

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից անհետ կորած երկու տարեկան Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը խնդրանքով դիմել է սոցիալական ցանցերի օգտատերերին, ԶԼՄ-ներին՝ անհիմն, համացանցից վերցրած տվյալները որպես իրողություն չներկայացնելու համար։

«Մի խնդրանք, ժողովուրդ ջան, ձեր սաղի ցավը տանեմ, ձեզանից շատ գոհ եմ։ Բայց փորձեք դուք էլ իմ վիճակի մեջ մտնել։ Մի հրապարակեք նման բաներ, որ կարող է խանգարել գործին»,-այսօր ասել է նա Armlur-ի հետ զրույցում։

Նրա խոսքով, իրավապահների հետ են համագործակցում, բոլորը գիտեն՝ ինչ անել, ինչպես անել։

«Առանց ինձ հետ ճշտելու բաներ մի հրապարակեք»,-ասել է Տիգրանի հայրը։

Leave a Comment