Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Քամալ Ջաֆարովն առաջարկել է պատրաստել այսպես կոչված Զանգեզուրի ու «Երևանի Ադրբեջանից անջատումը» և «դրանց փոխանցումը Հայաստանին» դատապարտող բանաձևի նախագիծ։
Խորհրդարանականը այս մասին հայտարարել է խորհրդարանի հատուկ նիստում՝ նվիրված «Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ անկախ Ադրբեջանի Սահմանադրության հեղինակը» թեմային։
Նա նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ին այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից Երևանի փոխանցումը Հայաստանին անվանել է դավաճանություն և հանցագործություն։