Վաշինգթոնն ու Լոնդոնը փոխադարձաբար կնվազեցնեն մաքսատուրքերը | ՄԱՄՈՒԼ.ամ

Լոնդոնը և Վաշինգթոնը լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու։ Այս մասին Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր երկարատև պատմության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվել է առաջին համաձայնությունը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ է», – գրել է ԱՄՆ նախագահը՝ արձանագրելով, որ Լոնդոնը և Վաշինգթոնը «լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու»։
     Գործակալության տվյալներով` համաձայնագրի նախագծով ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։

Leave a Comment