Հունվար 08,2025 12:13
«Գիտեմ՝ նրանք ամբողջ տարին բանակցել են, որ համերգը տեղի ունենա: Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Նախատեսված ժամանակահատվածում քանի որ համերգը չի կայացել, արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե, ինչպես եւ նախատեսված էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգի չկայացած համերգին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել Սնուփ Դոգի համերգի համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)