
Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Վլ. Բրյուսովի անվան լեզվաբանական, Ֆիզկուլտ և մանկավարժական ինստիտուտների միավորման հարցին։
«Կրթության զարգացման պետական ծրագրում ինչպես սահմանված է՝ մեզ համար կարևոր զարգացման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը։ Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում։ 2024 թ-ի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են բոլոր շահագրգիռ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտներիներկայացուցիչները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նաև ներգրավել են նաև միջազգային գործընկերների գործընթացի կազմակերպման ընթացքում։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բուհերի միավորման հարց այլևս օրակարգում չկա։