Հայաստանի ակումբային ֆուտբոլ. զարգացում ու հեռանկարներ. «Սպորտքաստ»

Այս տարիներին Հայաստանի ակումբային ֆուտբոլը վերելք է ապրում: Հայաստանի Պրեմիեր լիգայում մրցակցությունը թեժ է: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակվում է մինչև առաջնության վերջին տուրերը: Լիգայի 2024/25 թվականների մրցաշրջանի միջնամասում արդեն առանձնանում է 4-5 ակումբ: Դրանք արդեն վաստակած միավորների քանակով լավ հնարավորություններ են ստեղծել շարունակելու պայքարը մրցանակային տեղերի և եվրագավաթների հաջորդ մրցաշրջանին մասնակցելու ուղեգրեր վաստակելու համար:

ՈւԵՖԱ Չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների 2024/25 խաղարկություններում Հայաստանը ներկայացնող ակումբների մասնակցությունն ավարտվել է:

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում այս տարին լավագույնն էր եվրագավաթների խաղարկությունում հայկական ակումբների ցուցաբերած միասնական արդյունքի առումով:

«Սպորտքաստ»-ի շրջանակում զրույց մարզական լրագրող, մեկնաբան Արման Աբելյանի հետ:

Source link

Leave a Comment