Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին – Պանորամա


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն նման շփումները հնարավոր է համարում միայն Սպիտակ տուն նրա պաշտոնական վերադառնալուց հետո։


«Ես գիտեմ, որ Պուտինը կցանկանար հանդիպել իմ հետ, չեմ կարծում, որ դա տեղին է մինչև հունվարի 20-ը (երդմնակալության օրը ), որն ինձ իսկապես դուր չի գալիս, քանի որ ամեն օր (Ուկրաինայում ) մարդիկ են մահանում։ Այնտեղ շատ հարթ տարածք է, շատ երիտասարդներ  զինվորներ կան։ Հարյուր հազարավոր զինվորներ երկու կողմից էլ ամեն րոպե մահանում են»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում:


Քաղաքական գործիչը հավելել է, որ դեռ չի կարող նշել ՌԴ նախագահի հետ շփումների մոտավոր ժամկետները։



Source link

Leave a Comment