«Դամասկոս և Հոմս փախած հալեպահայերն արդեն վերադառնում են Հալեպ». Սարգիս Ադամյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հանրային հեռուստաընկերության» «Բաց հարթակ» հաղորդման եթերում սիրիահայ երաժիշտ Սարգիս Ադամյանը խոսել է Սիրիայում տիրող վիճակի, հայ համայնքի խնդիրների և վերջին 14 տարիներին Սիրիայից հեռացած հայերի ճակատագրերի մասին: «Դամասկոս և Հոմս փախած հալեպահայերն արդեն վերադառնում են Հալեպ, բավականին ապահով է այնտեղ այս պահին, սպասվում է, որ նոր ղեկավարությունը, որ ամեն ժամ նոր օրենքներ է հրապարակում, կայունություն կմտցնի»,- ասաց Ադամյանը` նշելով, որ այս պահին սիրիահայերը Հայաստան վերադառնալու ցանկություն չեն հայտնել: Երկրում դեռևս սննդի խնդիր չկա, բայց կա դեղորայքի սղություն և եռապատիկ գնաճ:

Leave a Comment