Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը:

Leave a Comment