Երևանում բեռնատար «Gazel»-ը Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու մոտ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել – ՓԱՍՏԻՆՖՈ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ եկեղեցու դիմաց՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել 2 ծառ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրով և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:

Բժիշկները վիրավորներին մինչև Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ում ինքնազգացությունը վարելիս վատացել էր, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment