
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝ հասնելու այն օրվան, երբ կլինի այդ դիմումը»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումների անդամ Սերգեյ Ջանջոյանը՝ խոսելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջի մասին։
Նա նշեց. «Եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսում է այն մասին, որ 2025-ին կան կարևոր, առանցքային գործողություններ, մեր կարծիքով, նա պետք է անի հետևյալ քայլը, ասի՝ ժողովուրդ, ընդունում եմ բոլոր ձախողումները, ստորագրում եմ իմ հրաժարականի դիմումը, եկեք միասին քննարկենք այդ կարևոր հարցերը և ժամկետը միասին դնենք։ Դա մեզ համար ընդունելի կլինի՝ հանդիպել, քննարկել այդ հարցը։ Բայց եթե լինելու է փափուկ բարձ, 2025-ին ունենք այս անելիքը, 2026-ին՝ մյուս անելիքը, ընտրություններն են մոտենում, մենք չենք պատրաստվում սպասել»։
Շարժման անդամ Անդրանիկ Դալդումյանն ասաց, որ իրենց նպատակին հասնելու ու հայկական ֆուտբոլն առողջացնելու համար պատրաստ են անգամ ռադիկալ քայլերի։
Մանրամասն՝ տեսանյութում։