Չինաստանը 2025 թվականին ՇՀԿ-ի նախագահության շրջանակներում կանցկացնի ավելի քան 40 ինստիտուցիոնալ հանդիպում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Չինաստանը կանցկացնի արգասաբեր ՇՀԿ-ի բարեկամության և միասնության գագաթնաժողովը, ինչպես նաև ավելի քան 40 մասնագիտացված հանդիպումներ»,- նշել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նաև հայտնել է, որ ՇՀԿ-ում՝ իր նախագահության շրջանակներում, Չինաստանը նախատեսում է «անցկացնել այնպիսի լայնածավալ միջոցառումներ, ինչպիսիք են ՇՀԿ-ի քաղաքական կուսակցությունների ֆորումը, աղքատության հաղթահարման և կայուն զարգացման ֆորումը, Քաղաքացիական բարեկամության ֆորումը, բարեկամ քաղաքների ֆորումը, Միջազգային ներդրումների և առևտրի տոնավաճառ, ՇՀԿ ազգային կինոփառատոն և այլ միջոցառումներ»: