Հունվար 02,2025 12:19
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան գրառումը
Նկարում շախմատային աշխարհի ամենաժպտերես ու երկարակյաց մարդկանցից մեկն է` ուկրաինացի Վասիլի Իվանչուկը։
Շախմատի բլից առաջնությունում 55-ամյա Իվանչուկը մի քանի անգամ ժամանակի մեջ չտեղավորվեց ու հաղթական դիրքերում պարտվեց։ Հերթական լարված դիրքում ժամանակով պարտվելուն չդիմացավ ու մի քանի րոպե տախտակին հենված/փռված լացեց։ Շատ հուզիչ տեսարան էր, տարիների ընթացքում մտքի սրության ու արագության կորստի վկայություն։
Զբաղվեք գործով, որից հուզվում եք։ Կյանքը ցույց է տալիս, որ միայն փողի համար աշխատողի հոգին դատարկվում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: