Իրանը հերքում է, որ փակել է երկրի օդային տարածքը – ՓԱՍՏԻՆՖՈ

Իրանի իշխանությունները երկրի օդային տարածքը փակելու որոշում չեն կայացրել։ Բոլոր թռիչքներն իրականացվում են բնականոն հունով՝ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։

«Հակառակ լուրերի՝ երկրի օդային տարածքը բաց է, թռիչքներ են իրականացվում, թռիչքների արգելք չկա։ Վերջին օրերին թռիչքների վերաբերյալ նոր ծանուցումներ չեն տրվել»,- Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Յազերլուն։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment