
Պետդուման ընդունել է կառավարության առաջարկած օրինագիծը, որով խստացվում է զինված ապստամբություն կազմակերպելու կամ դրան մասնակցելու համար պատիժը։ Ըստ օրինածի՝ զինված ապստամբություն կազմակերպելու կամ մասնակցելու համար, եթե դա հանգեցրել է մարդու մահվան կամ այլ ծանր հետևանքների, նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Օրինագծով Ռուսաստանի Դաշնության սահմանադրական կարգը տապալելու կամ բռնությամբ փոխելու կամ Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով զինված ապստամբություն կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 15-ից 20 տարի ժամկետով։ Նույն նպատակը հետապնդող զինված ապստամբությանը մասնակցելու համար նախատեսված է 12-20 տարի ազատազրկում։
Եթե դա հանգեցրել է մարդու մահվան կամ այլ ծանր հետևանքների, ապա առաջարկվում է ազատազրկում 15-ից 20 տարի ժամկետով՝ հինգ հարյուր հազարից մեկ միլիոն ռուբլի տուգանքով։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: