30 դեկտեմբերի 2024 – 14:36 AMT
PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ջերմորեն շնորհավորել է մի շարք պետությունների ղեկավարներին, այդ թվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։
Պուտինը շնորհավորել է նաև մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։