
Կոտայքի մարզում հնդիկը փորձել է սպանել համերկրացուն և հափշտակել նրա հեռախոսը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շուրջ 1,5 ամիս առաջ՝ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Մանպրիտ Ս․ Ռ․ Ս․-ն Մանդիպ Ս․-ի հետ ճաշելու ընթացքում ցանկացել է վրեժ լուծել առավոտյան հեռախոսազանգի ընթացքում իր ծնողին հայհոյելու համար, խնդրել է միացնել տաքացուցիչը, իսկ երբ Մանդիպը թեքվել է տաքացուցիչը միացնելու համար, Մանպրիտը գրասենյակային դանակով հարվածել է Մանդիպի պարանոցին, ինչից հետո ևս երեք անգամ հարվածել է պարանոցի շրջանին, որոնք վերջինիս պաշտպանվելու արդյունքում դիպչել են ձեռքերին և դեմքին։ Բացի այդ, սպանության փորձից հետո Մանպրիտը հափշտակել է Մանդիպի հեռախոսը և դիմել փախուստի։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել սպանության փորձի և կողոպուտի համար։ Մանպրիտը կալանավորված է, գործը՝ դատարանում։
Ի․ Ս․