Ամերիկացի դեմոկրատների պատմական հաղթանակը. ինչ կլինի հաջորդիվ

Վաշինգտոնի «կաղ բադիկը»

«A lame-duck»` «կաղ բադիկ», այդպես են անվանում երկրորդ ժամկետն ավարտող և վերընտրվելու հնարավորություն չունեցող կամ միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսում մեծամասնությունից զրկված ԱՄՆ նախագահներին:

Սակայն մոլորակի թիվ մեկ գերտերության 47-րդ նախագահը միջանկյալ ընտրություններում հանրապետականների կրած  պարտությունը չի որակում իբրև իր անձնական ձախողում: Դեռ նոյեմբերի 3-ին նա ընդունել է, որ տհաճ արդյունքի պատճառն Իրանի հետ պատերազմն է և դրանից բխող վառելիքի գնաճը, շնորհավորել է դեմոկրատականներին և ավելացրել. «Բայց ես դա չեմ համարում հարված ինձ։ Մենք ունենք նախագահության պատմության մեջ լավագույն երկու տարիները՝ թե՛ տնտեսության, թե՛ մեր այլ գործերի առումով։ Նայե՛ք սահմանին։ Արդեն 17 ամիս է՝ հարավով ոչ ոք չի մտնում երկիր, հուսալի պաշտպանված է: Սա կարևոր է, ես հենց այդ խոստումով էի առաջադրվել»։

Հանրապետականների շռնդալից պարտությունը

Թրամփն աջակցությունը կորցրել է նոր Կոնգրեսի երկու պալատներում՝ Սենատում դեմոկրատականները կունենան 55, հանրապետականները 44 տեղ, Ներկայացուցիչների տանը դեմոկրատականները կստանան 255 տեղ, հանրապետականները՝ 169:

Սա հանրապետականների համար, ամերիկյան չափանիշներով շռնդալից պարտություն է: Ի՞նչ կլինի հաջորդիվ: Դեմոկրատականներն անցած կես դարում լավագույն արդյունքն են ապահովել:

Դենվերում դեմոկրատական պաշտոնյաները և ակտիվիստները ժողով են գումարել ու քննարկել են առաջիկա անելիքը:

Թխվածքի վրայի բալը

Բոբ Ֆերտիկը` democrats.com միության և նույնանուն առցանց հարթակի ղեկավարն է. «Մեծ տոնակատարություն է, ոչ ոք չէր սպասում այդպիսի հաղթանակ։ Միսիսիպիում երեկ Սքոթ Քոլոմի հաղթանակն էլ, կարծես թխվածքի վրայի բալն է դարձել»։

Գլորիա Նիլu «GloKnows Consulting» խմբից է. «Մենք երկար տարիներ նման հաղթանակ չենք ունեցել։ Առնվազն իմ կյանքում սա առաջին անգամն է»։

Ջեյսոն Դելատր, հասարակայնության հետ կապերի խորհրդատու. «Մենք յոթերորդ երկնքում ենք։ Գիտեք, մենք ոգևորված ենք նրանով, որ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրվեց դեմոկրատ սենատոր՝ Ջեյմս Տալարիկոն։ Նույնը վերաբերում է նաև մեր նահանգապետին՝ Ջինա Հինոխոսային»։

Դեմոկրատականները դուրս են գալիս ճգնաժամից

«Ի՞նչ կլինի հաջորդիվ» խորագրով երկօրյա համաժողովը գումարվել է։

«Մեծամասնությունը՝ դեմոկրատներ» անվամբ նոր խմբի նախաձեռնությամբ, նպատակն է կուսակցությունը դուրս հանել 2024 թվականից սկսված քաղաքական ճգնաժամից:

Դեմոկրատները պետք է որոշեն, թե ինչպես տնօրինեն իրենց մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում և առնվազն 12 նահանգների օրենսդիր մարմիններում:

Դենվերի հավաքում են կուսակցության աճող աստղերը, միջոցառումը դարձել է դեմոկրատականների ներուժի յուրօրինակ ցուցադրություն։ Գալիք տարվա հունվարի 3-ին ԱՄՆ 120-րդ գումարման Կոնգրեսը հանդիսավոր երդմնակալությամբ կանցնի աշխատանքի:

Արտաքին ասպարեզում Թրամփը պահպանում է հզոր լծակներ

Նոր օրինագծեր առաջ տանելու «կաղ բադիկի» հնարավորությունները, հատկապես ներքին ասպարեզում, սահմանափակվում են, սակայն արտաքին ասպարեզում նրա լիազորությունների շրջանակը գրեթե անփոփոխ է մնում: Նախագահ Թրամը դեռ ունի պաշտոնավարման երկու տարի:  

Leave a Comment