Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը գտնվում է Հայաստանի իշխանությունների օրակարգում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ վստահեցրել  է, որ Բաքվում պահվող հայ գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման հարցը գտնվում է Հայաստանի իշխանությունների օրակարգում։

«Խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը: Այլապես այն չի լուծվի: Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամական մթնոլորտի արտացոլումն է: Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ 100%-ով չի լուծվի»,- ասել է Փաշինյանը։

 

Leave a Comment