Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) հանդիպել է փորձագետների հետ:

Մի շարք այլ թեմաներից զատ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերին նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան՝ բանակցությունների նպատակով։

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,- նշել է վարչապետը։

Leave a Comment