Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է La Nación թերթը։
Ըստ պարբերականի՝ միջադեպի պատճառը Ռեմեդիոս դե Էսկալադա քաղաքի օբյեկտներից մեկում աշխատող վերանորոգման բրիգադի սխալն է եղել։ Աշխատակիցները պատահմամբ վնասել են գազատար խողովակը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա պայթյուն տեղի ունեցել քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում։
Այս պահին հրշեջները շարունակում են վերացնել պատահարի հետևանքները, իսկ հարակից շենքերի բնակիչներին նախազգուշական կարգով տարհանում են։