
Նարե Իսախանյանը դարձել է Կրետե կղզում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։
Նարեն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսեց 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանն էլ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:
2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։