Հայաստանի Մ17 հավաքականը զիջեց Ֆրանսիայի ընտրանուն

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր սկսեց մրցելույթները ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։

Մեկնարկային տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Ֆրանսիայի Մ17 հավաքականի հետ և զիջեց 0:4 հաշվով։

Զուգահեռաբար ընթացող խաղում Իտալիայի հավաքականը 6-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի թիմը։

Հաջորդ տուրում, նոյեմբերի 14-ին մեր ընտրանին կմրցի Իտալիայի հավաքականի հետ։

Leave a Comment