
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարց չի դրվել։ Հայաստանը, հենց որ որոշի մարել իր անդամավճարների գծով պարտքը, կարող է վերականգնվել իր աշխատակիցներին գործուղելու և կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հարցում։ Որոշումը Հայաստանի ղեկավարությանն է»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։