Միայն իրանական իշխանություններն իրավունք ունեն որոշելու, թե ինչ անել հարստացված ուրանի հետ, որը Իրանի Իսլամական Հանրապետության սեփականությունն է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Հարստացված ուրանը Իրանի Իսլամական Հանրապետության սեփականությունն է։ Դրա առկայությունը երկրի տարածքում չի հակասում Իրանի՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին, իսկ թե ինչ անել դրա հետ՝ դա արդեն բացառապես իրանական իշխանությունների որոշելիքն է», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան։