
Օգտատեր Դավիթ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Թուրքերը՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ Էս ո՞ւր ենք հասել իրոք։
P.S. Մեր հասարակությունը պետք է տեղեակ լինի այս մասին»։ Տեսանյութում Աղաջանյանը հայտնում է․ «Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական Մարզադաշտում թուրքերն են հոսանքի լարեր քաշում»։
Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումը։
Աղբյուրը` Դավիթ Աղաջանյան