
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվող հաղթանակի վեցերորդ տարեդարձի առթիվ։
Իր ուղերձում Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի պայքարը, որն ավարտվեց հաղթանակով, հպարտության առարկա է ողջ թյուրքական աշխարհի համար, նաև առանձնահատուկ գովեստով է խոսել այն մասին, թե որքան արագ են վերաշինվում պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները։
Նա նշել է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի ու Շուշիի հռչակագրի մասին, որոնք երկկողմ հարաբերությունները հասցրել են բարձրագույն մակարդակի՝ հավելելով, որ համատեղ աշխատանքի շնորհիվ Հարավային Կովկասն այժմ ընկալվում է որպես համագործակցության և զարգացման, այլ ոչ թե հակամարտությունների տարածաշրջան։