Պուտինը և Ռեզային քննարկել են միջազգային օրակարգը՝ կենտրոնանալով Պարսից ծոցի իրավիճակի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նոյեմբերի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ կենտրոնանալով Պարսից ծոցի իրավիճակի վրա, հաղորդում է Կրեմլի կայքը։

«Քննարկվել են Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր՝ շեշտը դնելով Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակի վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment