Գևորգ Պապոյանը կտրվել է աշխարհից․ Մեսրոպ Մանուկյան 

6 Նոյեմբերի, 2026

«Քանի որ Գևորգ Պապոյանն ասում է, որ Հայաստանի տնտեսությունը  երկու անգամ աշխարհից առաջ է անցել, կարծում եմ՝ ինքն էլ երկու անգամ աշխարհից է կտրվել, այսինքն՝ իրականության հետ որևէ կապ չունի իր ասածը։ Իրականում ճիշտ է ասում՝ երկու անգամ առաջ է անցել, բայց ինքն է առաջ անցել, կտրվել է իրականությունից։

Գիտե՞ք՝ այս պարագայում ինձ համար ինչն է կարևոր։ Այս ամբողջի բեռը կրողը լինելու են մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը։ Ես շատ պարզ հարց եմ տալիս. ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններն ո՞վ է վարել վերջին ութ տարիներին։ Դուք եք եղել իշխանություն, և դուք եք պարբերաբար հայտարարել, որ ամենաջերմ հարաբերություններն ունեք։ Պուտինի հետ ամենաշատը դուք եք զանգում, խոսում, մյուսների հետ էլ եք խոսում։ Եվ՛ դրականն է ձերը, և՛ բացասականը», — այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment