ԵԼ լիգայի փուլի 4–րդ տուրի շրջանակներում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆերենցվարոշին» և պարտվել 0-2 հաշվով։ Դուբլ է ձևակերպել Լենի Ժոզեֆը։
Այս հանդիպումից հետո «Միլանը» 3 միավորով մրցաշարային աղյուսակում 26–րդն է։ «Ֆերենցվարոշը» 12 միավորով «Բորնմութի» հետ գլխավորում է աղյուսակը։
«Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ ուժերը չափել է «Հոֆենհայմի» հետ։ Հանդիպումն ավարտվեցլ է ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Անդերլեխտ» — «Զալցբուրգ»՝ 2–0
«Լևսկի» — «Յագելոնիա»՝ 1–0