100-ամյա ռադիոն՝ նոր մեդիայի մարտահրավերների առաջ․ միջազգային մեդիակոնֆերանս՝ անցյալի փորձի և ապագայի հեռանկարների մասին

Մի ամբողջ դար՝ ձայնի, խոսքի, պատմության ու հիշողության մեջ։ Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Հանրային ռադիոն դարձել է նաև միջազգային մեդիագործընկերների հանդիպման կենտրոն։ Եվրոպական հեռարձակողների միության և տարբեր երկրների հանրային հեռարձակողների ներկայացուցիչներ, մեդիադեմքեր ու մասնագետներ Երևան են եկել՝ միասին արժևորելու հայկական ռադիոյի անցած ճանապարհը, խոսելու մասնագիտական անցյալից ու անելիքներից։ 

Leave a Comment