Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ առաջացած հակասությունները հարթելու նպատակով պատրաստվում է անձամբ մեկնել Բաքու ու բանակցել Իլհամ Ալիևի հետ: Ե՞րբ է մտադիր մեկնել Բաքու: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Էրդողանն այսպիսով կուլ տվեց Ալիևի դեմարշը, ով բոյկոտել էր անցյալ շաբաթ Անկարայում կայացած թյուրքական պետությունների գագաթնաժողովը: Հիմա Էրդողանն անձամբ է պատրաստվում մեկնել Բաքու՝ իր կրտսեր եղբոր հետ հարաբերությունները քննարկելու համար: Հարավային Կորեայից Անկարա վերադառնալու ճանապարհին Էրդողանն ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե անսպասելի որևէ բան տեղի չունենա, նա կմեկնի Բաքու նոյեմբերի 8-ին: Այդ այցի օրն, իհարկե, պատահական չի ընտրվել. այդ օրն Ադրբեջանում տոնում են հաղթանակի օրը՝ նկատի ունենալով արցախյան 2-րդ պատերազմը»,-ասել է Երկանյանը:
Այսքան ժամանակ անց կարող ենք ասել, թե ի՞նչն է եղել առաջացած լարվածության իրական պատճառը: Ինչո՞ւ է Ալիևը այդքան վախենում թուրքական ազդեցությունից: Չէ՞ որ, ինչպես ինքն էր ասում, թուրքերը իրեց եղբայրներն են: Ալիևը դեռ ունի՞ Էրդողանի վրա ազդելու ռեսուրսներ, որոնք չի օգտագործել:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: