100 տարի՝ եթերում․ հայկական ռադիոյի հոբելյանը՝ մարդկանց, ձայների ու հուշերի պատմությամբ

Հայկական ռադիոն 100 տարեկան է։ Հոբելյանական տոնակատարությունների եզրափակիչ ակորդը խորհրդանշական էր՝ նոր նամականիշի մարում, հոբելյանական մեծ համերգ և բեմ, որտեղ մեկտեղվել էին ռադիոյի անցյալի ու ներկայի ձայները։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված մեծ համերգը։ Մարդկային, ջերմ, մի փոքր նոստալգիկ, բայց նաև արժանապատիվ ու Հանրային ռադիոյի առաքելությանն ու բնույթին համապատասխան․ երեկոն հատկապես նրանց էր նվիրված, ովքեր ռադիոն համարում են ոչ թե պարզապես աշխատավայր, այլ մի ողջ աշխարհ՝ մասնագիտական բոլոր նրբերանգներով։

Leave a Comment