Ի՞նչ է պետք, որպեսզի ընդամենը մի քանի վայրկյանը վերածվի ռեկորդային արդյունքի, իսկ երկար ու քրտնաջան մարզումները՝ նոր նվաճումների։ Թալինի «Հայ եմ» դյուցազնատանը երեխաները փորձում են հաղթահարել սեփական հնարավորությունների սահմանները՝ զարգացնելով ուժը, արագությունն ու տոկունությունը։ Ի՞նչ ռեկորդներ են սահմանում պատանի մարզիկները, և ինչպե՞ս են պատրաստվում նոր նվաճումների։