Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։
Նիստին մասնակցել են Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության և ներառականության ապահովման մեխանիզմների արդյունավետությանը, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների մատչելիությանը, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար բանկային ու ֆինանսական ծառայությունների հասանելիության ապահովմանն առնչվող, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր։
Այս համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը: