Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։

Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն, հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. Օլիմպիական խաղերի համար. առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Թիմի կազմում են նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment